Նոյեմբերի 9-ին հայտնի կդառնան Շոպենի անվան երաժշտական մրցույթի դափնեկիրները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Հայաստանի Ազգային պատկերասրահի համերգասրահում կհայտարարվեն երիտասարդ երաժիշտների Շոպենի անվան մրցույթի դափնեկիրները, տեղի կունենա մրցանակների հանձնումն ու հաղթողների համերգը:

Նոյեմբերի 4-ին հայտնի հայ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի ելույթով մեկնարկած մրցույթին մասնակցում էին 12 երիտասարդ դաշնակահարներ` Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի ուսանողներ և շրջանավարտներ: Դափնեկիրների համերգից հետո կցուցադրվի լեհ ռեժիսոր Եժի Անտչակի «Շոպեն` կյանքի ծարավ» ֆիլմը:

Երիտասարդ երաժիշտների մրցույթն անցկացվում է Շոպենի տարվա շրջանակներում, որը տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:

Միջոցառման կազմակերպիչներն են Լեհաստանի Հանրապետության դեսպանատունը Հայաստանում, Հայաստանի մշակույթի նախարարությունը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:

Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա հայտնի լեհ դաշնակահար Սլավոմիր Վիլկայի և Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգը, որի ժամանակ կկատարվի «Համերգ դաշնամուրի համար թիվ 2 ֆա մինոր»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---