10 նոյեմբերի 2010 - 13:04 AMT
Կովկասի ձեռնարկատերերը իրենց փորձը կկիսեն առավել մաքուր արտադրության և էներգաարդյունավետության հարցերում

2010-ի նոյեմբերի 15-16-ը Կովկասի Տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնը (Կովկասի ՏԷԿ) Թբիլիսիում կազմակերպում է առաջին տարածաշրջանային սեմինարը «Փոքր և միջին արտադրության արդյունավետության և մրցունակության բարելավմանն աջակցելը Հարավային Կովկասի երկրներում առավել մաքուր արտադրության մեթոդաբանություն և գաղափարներ ներմուծելու ճանապարհով» նախագծի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է Կովկասի ՏԷԿ մամլո ծառայությունը, նախագիծն իրագործվում է Նիդերլանդների բնակարանաշինության, տարածքային պլանավորման և շրջակա միջավայրի նախարարության ֆինանսական աջակցությամբ:

Թբիլիսիի սեմինարի նպատակը արդյունաբերական հատվածի կայուն զարգացմանն աջակցելն է և շրջապատող միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը:

Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 15 փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ կթարմացնեն իրենց հմտություններն ու գիտելիքները, ինչպես նաև իրենց փորձը կկիսեն առավել մաքուր արտադրության և էներգաարդյունավետության գործնական հարցերի շուրջ: