Հրատարակման է պատրաստվում «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի անգլերեն և թուրքերեն թարգմանությունները

Հրատարակման է պատրաստվում «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի անգլերեն և թուրքերեն թարգմանությունները

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց վկայությունները կարող են օգտագործվել որպես ցուցմունք թուրքական կառավարության դեմ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է բանահավաք, ժողովրդագետ Վերժինե Սվազլյանը, որը 1955թ. ի վեր հավաքում է Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց վկայություններն ու հիշողությունները: «2000թ. լույս տեսավ իմ «Հայոց ցեղասպանություն. ականատեսների վկայությունները» գիրքը, որտեղ ներկայացվել են ցեղասպանության շուրջ 600 ականատեսների վկայություններ: Այժմ հրաtարակման է պատրաստվում գրքի անգլերեն ու թուրքերեն թարգմանությունը»,-ասել է հեղինակը՝ հավելելով, որ գրքի թուրքերեն թարգմանությունը լույս կտեսնի Թուրքիայում: Ըստ Վերժինե Սվազլյանի, չափազանց կարևոր է, որպեսզի Թուրքիայի նոր սերունդը գիտակցի իր նախնիների գործած ոճրագործության ողջ սարսափը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---