Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը պատրաստ չէ քննարկել միջուկային հարցը գերտերությունների հետ

Մահմուդ Ահմադինեժադ. Իրանը պատրաստ չէ քննարկել միջուկային հարցը գերտերությունների հետ

PanARMENIAN.Net - «Իրանը պատրաստ չէ քննարկել միջուկային հարցը համաշխարհային գերտերությունների հետ»,-ասել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Սակայն Իրանի նախագահը նշել է, որ երկիրը պատրաստ է բանակցել հավասար պայմաններով, լուծելու համար ընթացիկ խնդիրներն ու նպաստելու համար խաղաղության ու անվտանգության հաստատմանը տարածաշրջանում: «Մենք բազմիցս ենք ասել, որ միջուկային տեխնոլոգիաներ ունենալու մեր իրավունքը քննարկման ենթակա չէ»,-ասել է Իրանի նախագահը:

Նոյեմբերի 9-ին Իրանի ներկայացուցիչները հայտարարեցին, որ համաձայն են հանդիպել «5+1» խմբի հետ ամսվա վերջում, սակայն հրաժարվել են քննարկել միջուկային ծրագրի կասեցումը, հայտնում է MIGnews-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---