Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգը 14 տարեկան է

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 10-ին մասնակցել է Հայաստանի համայնքների միության վարչության հանդիսավոր նիստին` նվիրված Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 14-ամյակին։

Ինչպես ասվում է ՀՀ կառավարության մամլո ասուլիսում, վարչապետը ՀՀ մարզերի մի շարք համայնքների ղեկավարներին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված Անանիա Շիրակացու մեդալները և տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետներին` ՀՀ նախագահի շնորհակալագրերը տարածքային կառավարման համակարգում բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի ու Հայաստանի Հանրապետության համայնքների կայացման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։ Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---