Վրաստանում կրկին վնասվել է Հայաստանին ինտերնետ կապով ապահովող մալուխը

Վրաստանում կրկին վնասվել է Հայաստանին ինտերնետ կապով ապահովող մալուխը

PanARMENIAN.Net - Հայաստանին ինտերնետով ապահովող օպտիկամանրաթելային մալուխը վնասվել է Վրաստանի տարածքում: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ինտերնետի մեծածախ պրովայդեր FiberNet ընկերության մամլո քարտուղար Միխայիլ Բալայանը, Վրաստանի գործընկերները խոստացել են մի քանի ժամվա ընթացքում հարթել անսարքությունները: Նրա խոսքերով, տվյալ պահին FiberNet-ն օգտագործողներին մտրամադրում է կապ, որը ստանում է ռեզերվային աղբյուրներից:

Իր հերթին, «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը նշել է, որ Վրաստանի տարածքում մալուխ է վնասվել, որը սպասարկվում է «Ռոստելեկոմ» ընկերության կողմից: «Տվյալ պահին մեր բաժանորդներն ապահովված են ինտերնետ կապով, կա որոշակի ծանրաբեռնվածություն, որը հարթվելու է երկու ժամվա ընթացքում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---