Բաղդադում տեղի ունեցած պայթյուններից հայեր չեն տուժել10 նոյեմբերի 2010 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Բաղդադի քրիստոնեական թաղամասերում տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում հայեր չեն տուժել: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Իրաքում Հայաստանի դեսպանատնից, զոհերի թվում հայեր չկան: «Մեր տեղեկատվության համաձայն, պայթյունները տեղի են ունեցել այն թաղամասերում, որտեղ հայեր չեն բնակվում»,- նշել են դեսպանատանը: Բաղդադի քրիստոնեական թաղամասերում տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում զոհվել է երեք մարդ, ևս 24-ը վնասվածքներ են ստացել: Հարձակման համար ահաբեկիչներն օգտագործել էին երկու ականանետային սարքավորում և տասը ինքնաշեն ռումբ: Պայթուցիչ նյութը տեղադրել էին այն տների մոտակայքում, որտեղ քրիստոնյաներ են բնակվում, և ավելի ուշ գործարկել էին այն, հաղորդում է BBC News-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |