Ադրբեջանցիներին «դուր չեն եկել» Հայաստանի նախագահի խոսքերը

Ադրբեջանցիներին «դուր չեն եկել» Հայաստանի նախագահի խոսքերը

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուին` կապված հոկտեմբերի 16-ին սփյուռքահայ լրագրողների հետ կայացած հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարության հետ:

Նամակում Սեիդովը Հայաստանի նախագահի հայտարարությունը, որում նա, իբր, ասել է, որ հայ ժողովուրդն ավելի բարձր մակարդակի վրա է, քան մյուս ժողովուրդները, այդ թվում և ադրբեջանցիները, որոնք նրա կողմից անվանվում են «թուրք-մահմեդական քոչվոր ցեղեր», բնութագրել է որպես բացահայտ հայկական ռասիզմի և կրոնական նախապաշարմունքների վառ օրինակ, հաղորդում է 1news.az-ը:

PanARMENIAN.Net ը ներկայացնում է հատված Հայաստանի նախագահի հայտարարությունից, որն ապացուցում է, որ Սեիդովի նամակը ոչ մի հիմնավորում չունի, քանի որ զուտ գիտական և պատմական փաստեր են բերված: Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. « Արցախի դեպքում բերվում է այն «փաստարկը», որ որոշ տեղանուններ ադրբեջաներեն են (գոնե ասեն թուրքերեն կամ պարսկերեն) և ոչ հայերեն: Ինչպե՞ս կարող էր 200-300 տարի առաջ ադրբեջանական անվանում ունենալ բնակավայրը: Ահա այսպիսի «գիտական փաստարկներով» դաստիարակվում է մի ողջ սերունդ, որը վաղը «հերոսաբար պիտի ազատագրի «պատմական ադրբեջանական հողերը»: Եվ այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա տեղեկանալ,որ երկրամասի Արցախ հայկական անունը վկայված է Քրիստոսի ծննդից առաջ 8-րդ դարում, և վկայել է Երևանը հիմնադրող Արգիշտի 1-ին արքայի որդին` Սարդուրի 2-րդը,որ Քրիստոսի ծննդից առաջ առաջին դարում այն օտարերկրյա աշխարհագրագետներին հայտնի էր, ինչպես Ստրաբոնն է գրում, որպես Հայաստանի Արցախ նահանգ, որի հեծելազորը ամենախոշորն էր,որ սկսած հինգերորդ դարից ներկայիս Ստեփանակերտի տեղում` Վարարակն հայկական բնակատեղին էր, որի անվանումը զուտ հայկական է և նշանակում է «Վարար աղբյուր»,և որ երկրամասի բնակչությունը հազարամյակների ընթացքում միատարր էր, այնտեղ ապրում էին բացառապես հայեր, ինչը հաստատում են նույնիսկ 18-րդ դարի թուրքական պաշտոնական աղբյուրները: Միայն 18-րդ դարի երկրորդ կեսից այստեղ սկսում են բնակվել աննշան քանակությամբ թուրք-մահմեդական քոչվոր ցեղեր, որոնց թվաքանակը անցյալ դարի սկզբներին հասավ հազիվ բնակչության ընդհանուր թվի հինգ տոկոսին»:

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
---