Դավիթ Մուրադյան. Մենք կինոյի այնպիսի ժառանգություն ունենք, որը չի կարող վաղվա օր չունենալ10 նոյեմբերի 2010 - 21:53 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին կայացավ «Կինոաշուն» փառատոնի փակումը: Փակման ընթացքում հիշեցին հին ու նոր հայկական ֆիլմերը: Կինոքննադատ Դավիթ Մուրադյանը շնորհավորեց բոլորին այդ իրադաձության առթիվ և նշեց. «Մենք կինոյի այնպիսի ժառանգություն ունենք, որը չի կարող վաղվա օր չունենալ»: Փառատոնի շրջանակներում ֆիլմերը ցուցադրվել են 4 մարզերում և 12 զորամասերում: «Կինոաշուն» փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 11-ին: Փառատոնի շրջանակներում Հայաստանի տարբեր դահլիճներում, ինչպես նաև Սիրահարների այգում և Կասկադ համալիրի մոտ ցուցադրվել են տարբեր տարիների և ժանրերի հարյուրից ավել հայկական ֆիլմեր: Փառատոնը տեղի է ունեցել Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |