11 նոյեմբերի 2010 - 12:45 AMT
Կարլ Ֆրոչը սկսել է ինտենսիվ պատրաստվել Արթուր Աբրահամի հետ մենամարտին

Պուերտոռիկացի բռնցքամարտիկ Էդվին Ռոդրիգեսը նոյեմբերի 10-ին ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ 10 օրվա ընթացքում սպարինգ կանցկացնի Կարլ Ֆրոչի հետ, հաղորդում է fightnews.com-ը:

Ֆրոչը պատրաստվում է Արթուր Աբրահամի դեմ մենամարտին «Super Six» մրցաշարի շրջանակներում, որը կայանալու է նոյեմբերի 27-ին Հելսինկիում «Hartwall» սրահում: Աբրահամը մենամարտից առաջ ունի 3 միավոր և երկրորդ տեղում է, իսկ Ֆրոչը 2 միավորով 4-րդ տեղում է:

Մենամարտում կվիճարկվի երկրորդ միջին քաշային կարգում WBC վարկածով ազատ տիտղոսը, և հաղթողը կդառնա տիտղոսի պարտադիր հավակնորդ: