Թուրք դիվանագետի հայտարարությունների պատճառով Վիեննայի ու Անկարայի միջև իսկական սկանդալ է բռնկվել

PanARMENIAN.Net - Ավստրիայի արտգործնախարարությունը վրդովված է Վիեննայում Թուրքիայի դեսպանի հայտարարություններից: Վերջինս Ավստրիայի իշխանություններին մեղադրել է միգրացիոն քաղաքականության խստացման և թուրք գաղթականների համար արգելքների ստեղծման մեջ:

«Ավստրիայում թուրքերին վերաբերվում են ինչպես վիրուսի, իսկ տեղական իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի օգնեն 250 հազար թուրք գաղթականներին հասարակության մեջ ինտեգրվելու գործում»,- Die Presse հրատարակչությանը տված հարցազրույցում հայտնել է դեսպան Քադրի Էվջեթ Թեզջանը:

Բացի դրանից, դեսպանը նշել է, որ եթե Վիեննայում չգտնվեին ՕՊԵԿ, ԵԱՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների կենտրոնական գրասենյակները, ինքը մեկ օր անգամ չէր մնա Ավստրիայում:

Ավստրիայի արտգործնախարարությունը թուրք դիվանագետի նման հայտարարությունն անընդունելի է համարում: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ միջադեպը չի վնասի թուրք-ավստրիական հարաբերություններին: Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն ծագած ճգնաժամի կարգավորման նպատակով հեռախոսազրույց կունենա իր ավստրիացի պաշտոնակից Միխաել Շպինդելեգգերի հետ, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---