ՀԲ. Աշխատանքային միգրանտներից ստացվող դրամական փոխանցումների ծավալը Հայաստանում 2010-ին կկազմի 824 մլն դոլար

ՀԲ. Աշխատանքային միգրանտներից ստացվող դրամական փոխանցումների ծավալը Հայաստանում 2010-ին կկազմի 824 մլն դոլար

PanARMENIAN.Net - Համաձայն Համաշխարհային բանկի (ՀԲ) «Միգրացիան և դրամական փոխանցումները. 2011-ի վիճակագրական տեղեկատու» նոր հրապարակման, զարգացող երկրներում դրամական փոխանցումները մնացել են արտաքին ֆինանսավորման կայուն աղբյուրը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում: Կանխատեսումների համաձայն, զարգացող երկրներում պաշտոնապես գրանցված դրամական հոսքերն այս տարեվերջին կհասնեն 325 մլրդ դոլարի, այսինքն կգերազանցեն 2009-ի ցուցանիշը 18 մլրդ դոլարով: ՀԲ կանխատեսումների համաձայն, զարգացող երկրներ ուղղվող դրամական հոսքերը 2011-ին և 2012-ին շարունակում են աճել և երկու տարի անց, հնարավոր է, գերազանցեն 370 մլրդ դոլարը:

2009-ին դրամական փոխանցումների առաքման ծավալով առաջատար դիրքեր են զբաղեցնում ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան, Շվեյցարիան, Ռուսաստանը և Գերմանիան, իսկ դրամական փոխանցումներ ստացող երկրների շարքում առաջատար են Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Մեքսիկան, Ֆիլիպինները, Ֆրանսիան:

Բացի դրանից, համաձայն 2011-ի տեղեկատուի, միգրանտների ժամանման քանակով առաջատար դիրքեր են զբաղեցնում ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Գերմանիան, Սաուդյան Արաբիան և Կանադան: Երկրի բնակչության նկատմամբ միգրանտների քանակությամբ առաջատար է Քաթարը (87 տոկոս), Մոնակոն (72 տոկոս), ՄԱԷ-ն (70 տոկոս), Քուվեյթը (69 տոկոս), Անդորրան (64 տոկոս): ՀԲ կանխատեսումների համաձայն, Հայաստան ուղղորդվող տրանսֆերտների ծավալը 2010-ին կկազմի 824 մլն դոլար 2009-ի 769 մլն դոլարի և 2008-ի 1062 մլն դոլարի փոխարեն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---