Սերգեյ Լեբեդևը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը

Սերգեյ Լեբեդևը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը

PanARMENIAN.Net - ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե նա, իբր, հայտարարել է, որ քննարկվել է այսպես կոչված «գրավյալ տարածքների» ազատագրման և Ադրբեջանի ու Նախիջևանի, Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցքի ստեղծման հարցը:

Ինչպես ասվում է ԱՊՀ գործադիր քարտուղարի նամակում, որը հասցեագրված է ՀՀ ԱԳՆ ղեկավարին, Լեբեդևը մասնավորապես, ասել է. « ԱՊՀ գործկոմը չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, ուստի ես չգիտեմ և չեմ կարող խոսել այդ բանակցությունների բովանդակության մասին: Այս կապակցությամբ ես ցանկանում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ որոշ ԶԼՄ-ների տարածած այն արտահայտությունը, թե «քննարկվել է այսպես կոչված «գրավյալ տարածքների» ազատագրման և Ադրբեջանի ու Նախիջևանի, Ղարաբաղի ու Հայաստանի միջև միջանցքի ստեղծման հարցերը», չի համապատասխանում իրականությանը: Օգտվելով առիթից, ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ մենք կշարունակենք կառուցողական համագործակցությունը ՀՀ ղեկավարության հետ՝ ԱՊՀ հետագա ամրապնդման նպատակով»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---