Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց Վազգեն Ա-ի արձանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվեց Վազգեն Ա-ի արձանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի արձանի բացման արարողությունը:

Արձանը կանգնեցվել է միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի նախաձեռնությամբ: Քանդակագործն է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ֆրիդրիխ Սողոյանը:

Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, պետական այրեր, մշակույթի գործիչներ, Էջմիածնի բազում բնակիչներ:

«Խոնարհում բերելով Վազգեն Ա երանաշնորհ Հայրապետի հիշատակի առջև` մեր գնահատանքն ենք բերում մեր ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Ռիժկովին ու քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանին», - արարողության ժամանակ նշեց Նորին Սրբությունը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:

130-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ն գլխավորել է Հայ առաքելական եկեղեցին 1955-1994 թվականներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---