12 նոյեմբերի 2010 - 12:06 AMT
Երևանում ընթանում է տարածաշրջանային համաժողով ԱՊՀ և Բալթիայի երկրների ԱՕԿ-ների մասնակցությամբ

Նոյեմբերի 12-ին Երևանում սկսվել է համաժողով ԱՊՀ և Բալթիայի 11 երկրների Ազգային օլիմպիական կոմիտեների (ԱՕԿ) մասնակցությամբ:

Հայաստանի ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր ողջույնի խոսքում ասել է. «Մենք պետք է ավելի հաճախ կազմակերպենք նման միջոցառումներ: Ուրախ եմ, որ վաղը բոլորս միասին կնշենք ՀԱՕԿ 20-ամյակը»:

ԱՊՀ երկրների ԱՕԿ-երի ասոցիացիայի քարտուղարության ղեկավար Յուրի Յուրևը նշել է, որ սա ԱՊՀ և Բալթիայի երկրների ԱՕԿ-երի 13-րդ տարածաշրջանային համաժողովն է և հավելել, որ այն նպաստում է տարբեր երկրների սպորտային կառույցների ներկայացուցիչների շփմանը և հիանալի միջոց է տեղեկատվության փոխանակման համար:

Նոյեմբերի 13-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է հանդիսավոր միջոցառում` նվիրված ՀԱՕԿ 20-ամյակին: