12 նոյեմբերի 2010 - 15:55 AMT
Ընդդիմությունը մտադիր է օգտագործել բոլոր լծակները՝ «ապահովելու համար Փաշինյանի անվտանգությունը»

«Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները ուժ են կիրառում բանտարկյալների հանդեպ»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, թե Փաշինյանի դեմ հարձակում է կատարվել: Ըստ նրա, «դա քաղաքական նպատակ էր հետապնդում՝ ներման մասին խնդրագիր ստանալ Փաշինյանից և լռեցնել ինչպես նրան, այնպես էլ «Հայկական ժամանակ» թերթը:

«Մենք կօգտագործենք մեր բոլոր լծակները՝ «ապահովելու համար Փաշինյանի անվտանգությունը»,-ասել է Լևոն Զուրաբյանը: Կալանավայրում գտնվող «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին հայտարարել է իր դեմ բանտախցում կատարված հարձակման մասին: ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է այդ պնդումը՝ հայտարարելով, որ հետազոտության արդյունքում Փաշինյանի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, իսկ բանտախցում գտնվող բանտարկյալները ցուցմունք են տվել, որ բռնության ոչ մի փորձ չի եղել: