12 նոյեմբերի 2010 - 16:49 AMT
«ԱրմենՏել» ընկերությունը շնորհավորել է Չեխիայում կայացած «Աշնանային հեքիաթ» մրցույթի հաղթողներին

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Աշնանային հեքիաթ» միջազգային հեղինակավոր երաժշտական մրցույթի հաղթող` Հայաստանի մանկական կամերային նվագախմբի մեծարման միջոցառում: «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը շնորհավորեց պատանի երաժիշտներին նվագախմբի հիմնադրման առաջին տարեդարձի և հաղթանակի կապակցությամբ` հանձնելով ընկերության կողմից հուշանվերներ: Տոնական միջոցառումից հետո պատանի երաժիշտների համար կազմակերպվեց շրջայց Beeline Հաճախորդների սպասարկման կենտրոնում:

«Հայաստանի մանկական կամերային նվագախումբը Հայաստանի առաջին երաժշտական նվագախումբն էր, որ մասնակցեց Պրահայում կայացաց «Աշնանային հեքիաթ» փառատոնին և պատվով ներկայացրեց Հայաստանը: Վստահ եմ, որ այս հաղթանակն առաջինն է ապագա հաջողությունների շարքում և միջազգային բեմում մեզ սպասում են բազմաթիվ մրցանակներ», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: Դիմելով պատանիներին Անուշ Բեղլոյանը նշեց. «Սիրելի երաժիշտներ Դուք դարձել եք Հայաստանի պարծանքը, պայծառ ապագան այլևս իրականություն է»:

«Աշնանային հեքիաթ» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվել է Պրահայում 2010թ-ի հոկտեմբերի վերջին: Նվագախումբն արժանացավ առաջին տեղին «Դասական գործիքային երաժշտություն» անվանակարգում և նվաճեց փառատոնի Գրան-Պրին: Նվագախմբի ելույթը ճանաչվեց փառատոնի ամենավառ իրադարձություն: Փառատոնի ժյուրիի անդմաներից էին` Բրատիսլավայի նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դոկտոր, մագիստրոս Յան Մարիա Դոբրոդինսկին և Եվրախորհրդարանի ներակայցուցիչ Յարոմիկ Կոխլիցեկը:

Տարածաշրջանում առաջին մանկական կամերային նվագախումբը հիմադրվել է 2009թ-ի նոյեմբերին ՀՀ Մշակույթի նախարարության, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակի, Վլադիմիր Սպիվակովի անվան բարեգործական հիմանդրամի և Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի աջակցությամբ: Նվագախմբի ֆիանանսավորումն իրականացնում է «ԱրմենՏել» ընկերությունը: