Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման հարցը բարձրացվել է ՍԾՏՀ ԽՎ 36-րդ նիստում

Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման հարցը բարձրացվել է ՍԾՏՀ ԽՎ 36-րդ նիստում

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) 36-րդ նիստում արծարծել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման և Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման հարցը:

«Իմ ելույթում ես հիշեցրեցի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է ադրբեջանական վանդալիզմը Ջուղայի հայկական հուշարձանների հանդեպ: Ես անդրադարձա նաև Թուրքիայի քաղաքականությանը Հայաստանի հանդեպ, մասնավորապես, ընդգծելով Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստը, ինչն անընդունելի է 21-րդ դարում»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---