12 նոյեմբերի 2010 - 18:15 AMT
Դրամական փոխանցումների Anelik համակարգը և QIWI վճարային ծառայությունը հայտարարել են համատեղ ծառայություն տրամադրելու մասին

Դրամական փոխանցումների Anelik համակարգը և QIWI վճարային ծառայությունը հնարավորություն են տալիս դրամական փոխանցումներ կատարել ՌԴ խոշորագույն QIWI տերմինալների ցանցի միջոցով՝ հետագայում Anelik համակարգի կետերում այն ստանալու հնարավորությամբ: Anelik-ի հաճախորդները այսուհետ կարող են դրական փոխանցումներ կատարել ՌԴ տարածքում և դեպի Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Աբխազիա, Տաջիկստան, Ուկրաինա և Չեխիա QIWI ավելի քան 100 հազար տերմինալների ցանցի միջոցով: Փոխանցումը հնարավոր կլինի ստանալ արդեն 15 րոպե անց: Փոխանցման համար գանձվում է գումարի ընդամենը 2,3 տոկոսը և գանձվում է միայն փոխանցողից: Ստացողը գումարը ստանում է ամբողջությամբ: QIWI տերմինալների ծառայությունը թույլ է տալիս բոլոր ծառայությունների համար վճարումները կատարել բոլոր տերմինալների, ինտերնետի ու բջջային հեռախոսի միաջացով՝ «QIWI-ին բջջայինում» հավելվածի միջոցով: