Բրիտանական AECOM ընկերությունը Հայաստանի հարավային տուրիստական միջանցքի զարգացման 80 հազ. ֆունտ արժողությամբ ծրագիր է մշակում

Բրիտանական AECOM ընկերությունը Հայաստանի հարավային տուրիստական միջանցքի զարգացման 80 հազ. ֆունտ արժողությամբ ծրագիր է մշակում

PanARMENIAN.Net - «Տաթևի վերածնունդ» ծրագիրը գրավել է ուշադրությունը տուրիզմի հանդեպ Հայաստանի հարավային մարզերում, որոնք համեմատաբար քիչ են զարգացած, Երևանում կայացած մամլո ասուլիսում ասաց Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը: «Այժմ հարավային միջանցքի արագ ծրագրման անհրաժեշտություն է առաջացել: Ներդրումների գրավման և տարածքների կարգավորման համար մենք սկսել ենք համագործակցել բրիտանական AECOM ընկերության հետ, որի ներկայացուցիչներն անցյալ շաբաթվա ընթացքում արդեն անցել են ողջ հարավային միջանցքը»,- հաղորդեց նա: Փափազյանի խոսքով, այս տարվա վերջին և հաջորդ տարվա սկզբին ընկերությունն արդեն կտրամադրի Հայաստանի հարավային տուրիստական միջանցքի զարգացման ծրագիրը:

AECOM-ի փոխնախագահ Քրիստոֆեր Չոան իր հերթին ասաց, որ տուրիզմի զարգացումը հարավային Հայաստանում կարևոր է այն տեսակետից, որ հաջողության դեպքում դա դրական ներդրումներ կգրավի դեպի մարզ, աշխատատեղեր կստեղծի: Բացի դրանից, նրա խոսքով, տուրիզմի զարգացումը կառավարությանն ու հասարակ մարդկանց հնարավորություն է ընձեռում պահպանելու սեփական ժառանգությունը:

AECOM-ի քոնսալթինգային ծառայությունների համար Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը 80 հազ. բրիտանական ֆունտ ստեռլինգ կծախսի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---