Ոչ ֆորմալ կազմավորումների անդամները Հայաստանում շփվում են ինտերնետի և անցումների ու շենքերի պատերին արված գրությունների միջոցով

Ոչ ֆորմալ կազմավորումների անդամները Հայաստանում շփվում են ինտերնետի և անցումների ու շենքերի պատերին արված գրությունների միջոցով

PanARMENIAN.Net - «Եթե այսօր որևէ մեկը որոշի միանալ էմոների, գոթերի կամ սատանիստների շարժմանը, նա կկարողանա ցանկացած տեղեկատվություն ստանալ և շփումներ հաստատել այդ ենթամշակութային շարժման այլ ներկայացուցիչների հետ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել ոչ ֆորմալ այդ շարժման ներկայացուցիչներից մեկը:

Ըստ աղբյուրի, ինտերնետից բացի, որն այսօր անսպառ տեղեկատվություն է տրամադրում նման կազմավորումների մասին, հսկայական դեր են կատարում նաև սոցիալական կայքերը, մասնավորապես, «Օդնոկլասնիկի.ռու» կայքը: «Սոցիալական կայքերում այսօր կարելի է բազում ընկերներ գտնել, որոնց միջոցով հնարավոր է տեղեկանալ շատ նրբությունների»,-ասել է նա:

Բացի այդ, գործակալության զրուցակիցը նշել է, որ ստորգետնյա անցումների, Հյուսիսային պողոտայի կիսակառույց շենքերը շրջապատող վահանակների վրա խորհրդանշական գրությունների միջոցով էմոներն ու գոթերը շփվում են միմյանց հետ, իրազեկում են միմյանց հանդիպումների վայրի ու ժամի մասին:

Հիշեցնենք, որ ոչ ֆորմալ երիտասարդական ենթամշակույթները սկսել են տարածվել նաև Հայաստանում՝ մայրաքաղաքից հասնելով նույնիսկ մարզեր: Մեր երկրում առավել տարածում է գտել էմոների ու գոթերի շարժումը, գոյություն ունեն նաև սատանիստներ, սակայն նրանց ավելի շուտ կարելի է աղանդի դասել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---