Դավիթ Ֆահրադյանը ձախ ձեռքով 76 պտույտ է կատարել զուգափայտի վրա` սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ

Դավիթ Ֆահրադյանը ձախ ձեռքով 76 պտույտ է կատարել զուգափայտի վրա` սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-ին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում ԵՊԼՀ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի մանկավարժ Դավիթ Ֆահրադյանը ձախ ձեռքով 76 պտույտ է կատարել զուգափայտի վրա` սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ:

Իր ելույթում ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ հավատում էր Ֆահրադյանի ուժերին. «Նա շատ ուժեզ մարզիկ է և ես հավատում էի, որ նա կարող է դա անել: Օլիմպիական կոմիտեի նպատակն է տարածել օլիմպիական գաղափարները և քարոզել առողջ կենսակերպ երիտասարդների շարքում»,- ասել է Ծառուկյանը:

Ֆահրադյանը նշել է, որ եթե վստահ չլիներ իր ուժերի մեջ, չէր գնա այդ քայլին. «Այս ռեկորդը սահմանելու համար ես մարզվել եմ մեկ տարի, մարզումների ժամանակ ինձ հաջողվել է անել 80-83 պտույտ»:

Նշենք, որ Ֆահրադյանի անունն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում. 10 րոպեի ընթացքում նա 350 անգամ պտույտ է կատարել և 2009-ի դեկտեմբերի վերջին նա ռեկորդը պաշտոնապես գրանցելու մասին հավաստագիր է ստացել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---