Երևանում «Աշխատանքի տոնավաճառի» ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունն ավելի քան 70 ռեզյումե ստացավ

Երևանում «Աշխատանքի տոնավաճառի» ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունն ավելի քան 70 ռեզյումե ստացավ

PanARMENIAN.Net - Երևանում «Աշխատանքի տոնավաճառի ընթացքում» «ԱրմենՏել» ընկերությունն ավելի քան 70 ռեզյումե ստացավ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «ԱրմենՏելի» կադրերի բաժնի պետ Աստղիկ Հովհաննիսյանը, ներկա պահին աշխատակիցներ են փնտրվում վաճառքի բաժնի համար:

Նրա խոսքով, ընկերությունն օրական մոտ 25-30 ռեզյումե է ստանում: Հավակնորդների մեծամասնությունը տեխնիկական սպասարկման ոլորտի մասնագետներ են, ինչպես նաև տնտեսական կրթությամբ անձինք: Այս տարի ընկերությունը մասնակցեց աշխատանքի տոնավաճառներին Արտաշատ և Աբովյան քաղաքներում, ինչպես նաև Ֆրանսիական համալսարանի կողմից կազմակերպված ֆորումին, որի ընթացքում պոտենցիալ գործատուներին ներկայացվեցին համալսարանի մագիստրատուրայի ուսանողները: «Ուսանողներից մեկը վեցամսյա պրակտիկա կանցնի վաճառքի բաժնում` սկսած վաղվանից»,- նշեց Աստղիկ Հովհաննիսյանը:

«Աշխատանքի տոնավաճառը» ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» Գործակալության նախաձեռնությամբ կայացավ նոյեմբերի 13-ին Երևանում: Տոնավաճառին մասնակցեցին մոտ 80 գործատուներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---