14 նոյեմբերի 2010 - 17:21 AMT
Անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նվազել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը

Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ ամփոփագրի, անցած 7 օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում նկատելիորեն նվազել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Այդ մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը:

Հաղորդագրության համաձայն, «АК», «СВД» և «ПК» հրաձգային զենքերից հիմնականում մենահատ կրակոցներ են արձակվել առաջնային գծի հարավարևելյան, արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքերի վրա: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մեկնաբանության, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նկատելի նվազումն ամենայն հավանականությամբ պայմանավորված էր վերջերս Ադրբեջանում անցկացված հերթապահական ընտրություններում հարևան երկրի ռազմական ղեկավարության խիստ զբաղվածությամբ: