Արթուր Բաղդասարյան. ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար

Արթուր Բաղդասարյան. ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայությունը մեծ նշանակություն ունի Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) շրջանակներում: Դա Հայաստանի անվտանգության քաղաքականության կարևոր տարր է: Այդ մասին լեհական Rzeczpospolita թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Ալյանսն աջակցում է մեզ պաշտպանական ոլորտում բարեփոխումների իրականացման գործում: Ռուսաստանն իր հերթին մեր ռազմավարական գործընկերն է: Այդ երկրում երկուսուկես միլիոն մարդ է ապրում: Հաշվի առնելով մեր տարածաշրջանում առկա սպառնալիքները` մենք չպետք է ընտրենք սևի ու սպիտակի միջև: Մենք արդեն երկար տարիներ ենք ՀԱՊԿ անդամ հանդիսանում»,- հայտնել է Բաղդասարյանը:

Պատասխանելով Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին հարցին` ՀՀ ԱԱԽ քարտուղարն ասել է, որ Հայաստանի անվտանգության տեսակետից ռազմակայանի ներկայությունը հանրապետության համար մեծ նշանակություն ունի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---