Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Նախագահները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկրների ղեկավարները բարձր են գնահատել պաշտպանության բանակի մարտավարական զորավարարժությունները, ընդգծելով, որ դա մեկ անգամ եւս փաստում է, որ հայկական կողմերը արդյունավետորեն պահպանում են ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը տարածաշրջանում:
Անդրադառնալով տնտեսական ոլորտում փոխգործակցությանը, երկուստեք կարեւորվել է դրա շարունակական ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: