15 նոյեմբերի 2010 - 12:26 AMT
Լևոն Արոնյանը Տալի հուշամրցաշարում առաջին տեղը կիսեց երկու շախմատիստների հետ

Տալի հուշամրցաշարի վերջին` 9-րդ տուրում, Արոնյանը, Կարյակինը և Մամեդյարովը սև ֆիգուրներով խաղացել են համապատասխանաբար Էլյանովի, Վան Հաոյի և Գելֆանդի հետ

Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը համաձայնվեց Էլյանովի հետ ոչ ոքիի արդեն 34-րդ քայլում: Հուշամրցաշարի ընթացքում Արոնյանն անցկացրել է 9 պարտիա. երկու անգամ հաղթել է, մնացած պարտիաները ոչ ոքի ավարտել: Այսպիսով, հայ գրոսմայստերը 5.5 միավորով Կարյակինի և Մամեդյարովի հետ կիսում է առաջինից երրորդ տեղերը:

Այդ մրցաշարից հետո Արոնյանը Մոսկվայում կմասնակցի արագ շախմատի աշխարհի առաջնությանը, որին կմասնակցեն բարձր վարկանիշ ունեցող 20 շախմատիստներ:

Նոյեմբերի 16-ին և 17-ին տեղի կունենան 14-ական տուրեր, նոյեմբերի 18-ին տեղի կունենա 10 տուր: