Թուրքիայի հանրությունը դեմ է ՀՀՊ-ի հետ կապված ամերիկյան ծրագրերին

PanARMENIAN.Net - Դիարբեքիրում մի քանի հարյուր մարդ է մասնակցել Թուրքիայում ՀՀՊ համակարգերի տեղադրման դեմ բողոքի ակցիային: Ինչպես գրում են թուրքական ԶԼՄ-ները, «Ոչ ռազմակայաններին»,«Մենք չենք ցանկանում մասնակցել ամերիկյան արկածախնդրություններին» պաստառներով ցուցարարները քաղաքի կետրոնով գնացել են դեպի Արդարության ու զարգացման կուսակցության գրասենյակ: Ակցիայի մասնակիցները պահանջել են համաժողովրդական հանրաքվե անցկացնել ՀՀՊ վերաբերյալ:

Նոյեմբերի 19-ին Լիսաբոնում կմեկնարկի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ Թուրքիային կառաջարկվի տեղակայել ՀՀՊ համակարգերը: Պաշտոնական Անկարան դեռևս չի պատասխանել Դաշինքի առաջարկությանը՝ համարելով, որ այդ համակարգն ուղղված կլինի Իրանի ու Ռուսաստանի դեմ, որոնց հետ Թուրքիայի մոտ վերջերս ձևավորվել են ռազմավարական ու բարեկամական հարաբերություններ;

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---