15 նոյեմբերի 2010 - 15:14 AMT
ՀՀ ֆինանսների նախարարություն. Թանկարժեք մետաղների պետական գները բարձրանում են

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 15.11.2010-21.11.2010թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները` արտահայտված ՀՀ դրամով:

Ոսկու գնման գինը 15069.60 դրամ է (+499.31), բացթողնման գինը` 16380.00 դրամ (+542.73), արծաթի գնման գինը` 295.70 դրամ (+26.47), բացթողնման գինը` 321.41դրամ (+28.77), պլատինի գնման գինը` 18893.93դրամ (+439.56), բացթողնման գինը` 20536.88 դրամ (+477.78), պալադիումի գնման գինը` 7618.52 դրամ (+593.98), բացթողնման գինը` 8281.00 դրամ (+645.63), հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը: