15 նոյեմբերի 2010 - 15:16 AMT
Ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին ստում են՝ Անդրանիկի հուշարձանը Սոչիում կտեղադրվի

Քանի որ մի շարք հայկական ԶԼՄ-ներ իրենց կայքերում վերարտադրել էին ադրբեջանական մի կայքի հաղորդագրությունն այն մասին, որ Անդրանիկի հուշարձանը Սոչիում չի տեղադրվելու, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը լիազորված է հայտարարելու, որ այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը:

Ազգային-ազատագրական պայքարի հերոս, ՌԴ շահերի պաշտպան ականավոր հրամանատար, գեներալ Անդրանիկ Օզանյանի հուշարձանը կտեղադրվի Սոչիում: Այժմ քննարկվում է հուշարձանի տեղադրման վայրն ու ամսաթիվը:

Ադրբեջանական կայքի տարածած տեղեկությունը սովորական սադրանք է, որի նպատակն է սրել ազգամիջյան հարաբերությունները Կրասնոդարի երկրամասում և սեպ խրել Սոչիի հայերի և տեղի իշխանությունների միջև:

Անդրանիկի հուշարձանը կկանգնեցվի Սոչիի Լազարևսկի շրջանում: Հուշարձանի կանգնեցման գաղափարը պատկանում է տեղի հայ համայնքին, հուշարձանի հեղինակն է Հայաստանի ժողովրդական նկարիչ Մարատ Մինասյանը: Հուշարձանը ստեծվել է ժողովրդի հանգանակության շնորհիվ: