Ստամբուլի հայկական համայնքի միայն 18 տոկոսն է տիրապետում հայերենին և կիրառում այն

Ստամբուլի հայկական համայնքի միայն 18 տոկոսն է տիրապետում հայերենին և կիրառում այն

PanARMENIAN.Net - Թուրքիայի հայկական համայնքը շատ խնդիրներ ունի, և դրանցից մեկը կրթության խնդիրն է: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, 1970-ականներին Ստամբուլում գործում էր շուրջ 47 հայկական դպրոց, այսօր դրանց թիվը 16 է, և այնտեղ սովորում են շուրջ 3000 հայեր: «Դպրոցում չի դասավանդվում հայոց պատմություն, սակայն երեխաները պարտադիր պետք է ուսումնասիրեն Թուրքիայի պատմությունը, ընդ որում այդ առարկայի ուսուցիչը պետք է թուրք լինի: Գրեթե բոլոր դասերը դասավանդվում են թուրքերենով, որովհետև ուսուցիչների հայերենը պրոֆեսիոնալ մակարդակում չէ»,- ասել է Մելքոնյանը և հավելել, որ դա Թուրքիայի քաղաքականության մասն է: «Ես ինքս այցելել եմ Ստամբուլի մի քանի հայկական դպրոցներ, և երբ հարցնում էի աշակերտներին, թե ինչու չեն խոսում հայերեն, պատասխանը շատ պարզ էր լինում. «Եթե մեր ուսուցիչները չեն խոսում հայերեն, մենք ինչպես կարող ենք դա անել»:

Մելքոնյանը նաև հաղորդել է, որ Ստամբուլի հայկական համայնքի միայն 18 տոկոսն է տիրապետում հայերենին և օգտագործում այն: Միաժամանակ նա նշել է, հայ երիտասարդության շարքում անցկացված հարցումը ցույց է տվել, որ Ստամբուլի հայ երիտասարդության միայն 8 տոկոսն է տիրապետում հայերենին:

Մելքոնյանը նաև նշել է, որ Ստամբուլի հայ համայնքի շարքում խառն ամուսնությունները կազմում են շուրջ 40 տոկոս:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---