15 նոյեմբերի 2010 - 15:55 AMT
Հայաստանի հայերն այնքան էլ լավ հարաբերություններ չունեն Ստամբուլի հայ համայնքի հետ

Ստամբուլի հայ համայնքի գլխավոր խնդիրներից մեկն աշխարհիկ մշակույթի բացակայությունն է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, Թուրքիայի ղեկավարությունը հայ համայնքի հետ հաղորդակցվում է Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի միջոցով: Ելնելով դրանից` Պատրիարքարանը ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում միջամտել քաղաքական հարցերին և հակառակվելով սեփական խղճին` այնպիսի հայտարարություններ է անում, որոնք չեն արձագանքում Հայաստանի շահերին: Ընդ որում, հայ փորձագետը նշեց, որ ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքարանին Թուրքիայի տարածքում ենթարկվում են մոտ 43 եկեղեցիներ, որոնցից 36-ը գտնվում են Ստամբուլում, իսկ 6-ը տարբեր գավառներում: Նրա խոսքով, այդ հայկական եկեղեցիների մեծամասնությունը չունեն հոգևորականներ: Մելքոնյանը նկատեց նաև, որ Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիները չեն ենթարկվում Պատրիարքարանին:

Հայ փորձագետը նշեց նաև, որ Հայաստանի հայերի և Ստամբուլի հայ համայնքի միջև գոյություն ունի փոխըմբռնման խնդիր: Նրա խոսքով, նրանք այնքան էլ լավ հարաբերություններ չունեն: