15 նոյեմբերի 2010 - 16:29 AMT
ՀՀ տրանսպորտի նախարարը Մոսկվայում կներկայացնի Հայաստանի ընթացիկ տրանսպորտային ծրագրերը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը կմասնակցի նոյեմբերի 17-ին Մոսկվայում «Ռուսաստանի տրանսպորտ» չորրորդ միջազգային համընդհանուր տրանսպորտային համագումարի շրջանակներում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների համակարգող տրանսպորտային խորհրդակցության հոբելյանական 30-րդ նիստին:

Ինչպես նշվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք կարևոր հարցեր, ինչպես նաև նախատեսվում է տրանսպորտի ոլորտի խոշորագույն ընկերությունների և ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչը հնարավորություն կտա քննարկելու Հայաստանում ընթացող տրանսպորտային ծրագրերը:

Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև նախարար Մանուկ Վարդանյանի հանդիպումները Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ: