Փարիզում Սոցինտերնի ժողովը կարող է փաստաթուղթ ընդունել Ղարաբաղի վերաբերյալ

Փարիզում Սոցինտերնի ժողովը կարող է փաստաթուղթ ընդունել Ղարաբաղի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-16-ին Փարիզում ընթանում է Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհրդի (Սոցինտերն) ժողովը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ժողովի ընթացքում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ փաստաթղթի ընդունում է սպասվում: «Ինչպես և նախկինում հայտարարվել էր, Փարիզում Սոցինտերնի ժողովում, որին մասնակցում են ՀՅԴ և Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, այլ հարցերի թվում քննարկվելու է նաև ղարաբաղյան հակամարտության հարցը: Եթե հայկական ու ադրբեջանական պատվիրակությունները համաձայնության գան, ապա ամենայն հավանականությամբ Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ կընդունվի:

Մանոյանի կարծիքով, այդ փաստաթուղթը չի ազդի ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացի վրա, բայց փոխարենը դրական մթնոլորտ կստեղծի, որպեսզի Սոցինտերնում, որի կազմի մեջ մտնում են ավելի քան 40 կուսակցություններ, ղարաբաղյան հակամարտության լուծման հանդեպ միասնական մոտեցում ձևավորվի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---