«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն գործարկել է իր նոր ներդրումային վեբ-կայքը

PanARMENIAN.Net - « Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, կարևորելով իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը` ներդրումային բանկային ծառայությունները, մեկնարկել է իր նոր ներդրումային վեբ-կայքը` invest.armswissbank.am, որն ուղղված է նոր և արդյունավետ ներդրումային լուծումների մշակմանն ու ներդրմանը:

Ինչպես ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ, «Արմսվիսբանկ»-ն իր հաճախորդներին առաջարկում է ընդլայնել իրենց ներդրումային հնարավորությունների շրջանակը և օգտվել իր ծառայություններից ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արժեթղթերի շուկաներում: Նոր վեբ-կայքը հնարավորություն կտա Արմսվիսբանկ -ի գործող և պոտենցյալ հաճախորդներին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ Բանկի կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների, ինչպես նաև միջազգային շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---