Կայացավ 2,5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39158116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1,8 մլրդ դրամ, որից մրցակցային` 1,7 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 928,4 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.1627% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.6597%: Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---