16 նոյեմբերի 2010 - 12:14 AMT
Արթուր Աբրահամ. Ես պետք է ավելի ագրեսիվ լինեմ Կարլ Ֆրոչի հետ մենամարտում

Արթուր Աբրահամը և Կարլ Ֆրոչը նոյեմբերի 15-ին մենամարտից առաջ համատեղ մամլո ասուլիս են տվել, որը կայանալու է նոյեմբերի 27-ին Հելսինկիում «Super Six» մրցաշարի երրորդ շրջանում

«Մենք փորձեցինք օգուտ քաղել Անդրե Դիրելից կրած պարտությունից, այդ ժամանակ ես զիջեցի նրան առաջին երկու ռաունդները, ինչը չի կրկնվի Ֆրոչի դեմ մենամարտում: Ես պետք է ավելի ագրեսիվ լինեմ մենամարտի սկզբում: Ես լավ մարզումներ եմ անցկացրել, հիանալի մարզավիճակում եմ գտնվում և կարծում եմ, որ առավելությունն իմ կողմից է»,- Աբրահամի խոսքերն է մեջբերում fightnews.com-ը:

Աբրահամը կարծում է, որ Ֆրոչը երկար հարված ունի, որն օգնել է նրան Միկել Քեսլերի դեմ մենամարտում:

«Ես պատրաստ եմ ուժերով չափվել բոլորի հետ: Ես բռնցքամարտել եմ միջին քաշային կարգում ավելի ուժեղ մարզիկների հետ և չեմ կարծում, որ Արթուրն այդքան ուժեղ է, ինչպես մարդիկ են մտածում: Ես հաղթելու ավելի մեծ շանսեր ունեմ»,- նշել է Ֆրոչը: