ԱՄՆ-ն ռազմավարական է համարում դեղագործության զարգացումը Հայաստանի համար

ԱՄՆ-ն ռազմավարական է համարում դեղագործության զարգացումը Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է լավ դեղագործական երկիր դառնալ, քանի որ այստեղ շատ կան փորձառու բարձր որակավորում ունեցող դեղագործենր, կա տեխնոլոգիական բազա և բաց ներդրումային մթնոլորտ: Այդ մաիսն Երևանում դեղագործության մրցունակության միջազգային երրորդ համաժողովի բացմանը ասել է ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ջոն Սեոնգը: «ԱՄՆ կառավարությունը ռազմավարական է համարում դեղագործության զարգացումը Հայաստանի համար, քանի որ դեղագործության զարգացումը ոչ միայն կբարձրացնի էկոնոմիկայի դիվերսիֆիկացիան, այլ նաև նոր աշխատատեղեր կստեղծի ու երկրի բնակչության համար կապահովի բարձրորակ ու անվնաս դեղերի հասանելիություն»,-ասել է նա:

Ջոն Սեոնգը հայտնել է, որ 2007թ. ի վեր «Մրցունակ մասնավոր հատվածը Հայաստանում» ծրագիրը նպաստում է ճյուղի մրցունակության բարձրացմանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Ըստ նրա, երկրում դեղագործության զարգացման համար անհրաժեշտ է կանոնակարգել օրենսդրությունը, ստեղծել վերահսկման տեսչություն, ինչպես նաև ներդրումներ ներգրավել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---