16 նոյեմբերի 2010 - 14:39 AMT
Գառնիկ Պետրոսյան. 2010-ի տվյալներով գյուղատնտեսության ոլորտում անկումն անխուսափելի է

Հայաստանի գյուղատնտեսության բոլոր ոլորտներում 2010-ի տվյալներով սպասվում է անկում բացառությամբ խաղողի արտադրության, նոյեմբերի 16-ին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գառնիկ Պետրոսյանը: «Զգալի անկում սպասվում է բուսաբուծության, կերի արտադրության ոլորտում, ինչ վերաբերվում է խաղողին, ապա այդ ցուցանիշը 2010-ին կլինի նույն մակարդակում, ինչ 2009-ին կամ մի քիչ ավել»,- ասել է նա:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2010-ի հունվար-սեպտեմբերին երկրի գյուղատնտեսութայն ոլորտում արձանագրվել է 17.9 տոկոս անկում:

Գառնիկ Պետրոսյանը նշել է, որ ամառվա ընթացքում գյուղացիները բախվել են բերքի պահպանման խնդիրների հետ և չեն միացել` ինչ անել և ում դիմել: «Հայաստանում չկան մանսնագետներ, որոնք կարող են օգնել գյուղացիներին պահպանել բերքը»,- ասել է Պետրոսյանը: