16 նոյեմբերի 2010 - 15:10 AMT
Երիտասարդ քաղաքական գործիչները սերնդափոխության կոչ են անում քաղաքական դաշտում

Հայաստանի քաղաքական դաշտը սերնդափոխության կարիք ունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի երիտասարդ քաղաքական գործիչների միության անդամ Վահան Դիլանյանը: «Հարկավոր է նոր աձանց ինտեգրել քաղաքականության մեջ, որոնք թարմ և նոր գաղափարներ կբերեն իրենց հետ»,-ասել է Դիլանյանը: Ըստ նրա, Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական խնդիրը պրոֆեսիոնալիզմի բացակայությունն է: Ինչպես նշել է Դիլանյանը, այսօր արդեն միջոցներ է պետք ձեռնարկել, որպեսզի 2012թ. գումարման խորհրդարանում պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներ ընտրվեն:

«Ես նման ներուժ տեսնում եմ մեր երիտասարդության շարքերում, որի ակտիվ մասնակցությունը խորհրդարանում էապես կազդի մեր քաղաքական դաշտի փոխակերպման վրա»,-ասել է Դիլանյանը: