Թուրքիան զինում Ադրբեջանին թիրախ-ինքնաթիռներով

Թուրքիան զինում Ադրբեջանին թիրախ-ինքնաթիռներով

PanARMENIAN.Net - Առաջիկայում Ադրբեջանի և թուրքական TAI-ի(Turkish Aerospace Industries) միջև սպասվում է համաձայնագրի ստորագրում Turna թիրախ-ինթնաթիռի առուվաճառքի մասին: Այդ մասին APA-ին հայտնել են ռազմական աղբյուրները:

Ադրբեջանական կողմն արդեն ծանոթացել է այդ ինքնաթիռների մարտավարական -տեխնիկական ցուցանիշների հետ: «Այդ ինքնաթիռները TAI հատուկ ապրանք են: Ներկա պահին դրանք օգտագործվում են Թուրքիայի ԶՈւ կողմից»,- հաղորդել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարի տեղակալ Իսմայիլ Թոխումչուն: Նրա խոսքերով, Ղազախստանը նույնպես հետաքրքրված է այդ ինքնաթիռներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---