ՀՀ կառավարությունը և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերությունը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության` ի դեմս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության` նախարար Մանուկ Վարդանյան և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի` կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյան, միջեւ նոյեմբերի 16-ին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:

Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կստեղծվի երկկողմ հանձնաժողով, որը կուսումնասիրի եւ համապատասխան առաջարկություններ կներկայացնի «Հայփոստ» ՓԲԸ-ի Հավատարմագրային կառավարչի նոր դերի, ինչպես նաեւ կառավարչի կողմից մշակված Հիմնարար ծրագրի նախագծի, այդ թվում` ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---