Ռուսաստանի հայերի միության IV համագումարում կվերընտրվի ղեկավարությունը և շտկումներ կարվեն կանոնադրության մեջ

Ռուսաստանի հայերի միության IV համագումարում կվերընտրվի ղեկավարությունը և շտկումներ կարվեն կանոնադրության մեջ

PanARMENIAN.Net - Մոսկվայում բացվել է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) IV համագումարը, որը նվիրված է կազմակերպության հիմնադրման 10-ամյակին: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՌՀՄ նախագահ Լևոն Մուքանյանը, համաժողովին մասնակցում են Հայաստանի և Արցախի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ինչպես նաև 300 պատվիրակներ ՌԴ շուրջ 80 շրջաններից: «Իր շնորհավորանքներն են հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Դաշնության Խորհուրդն ու Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Համագումարը բացեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Օրվա երկրորդ կեսին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը հանդես կգա ընդլայնված զեկույցով, որից հետո տեղի կունենան կազմակերպության ղեկավարության ընտրությունները: Համագումարը նաև ուղղումներ կմտցնի ՌՀՄ կանոնադրության մեջ»,-ասել է Մուքանյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---