17 նոյեմբերի 2010 - 12:10 AMT
ՍԹԱՐ առևտրի ցանցը շնորհակալագիր է ստացել Աշխատանքի տոնավաճառին մասնակցելու համար

Նոյեմբերի 13-ին Երևանում Կառավարության 3-րդ տանը կազմակերպվել էր Աշխատանքի տոնավաճառ, որում ՍԹԱՐ-ն ունենացավ իր մասնակցությունը` ստանալով հատուկ շնորհակալագիր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կողմից:

«ՍԹԱՐ-ը միշտ մասնակցում է աշխատանքի տոնավաճառներին և շատ կարևորում է նմանօրինակ միջոցառումները: Ներկայումս ՍԹԱՐ-ն ապահովում է ավելի քան 1300 աշխատատեղ և այս թիվը գնալով ավելանում է»,- տեղեկացրեց ՍԹԱՐ առևտրային ցանցի Մարդկային ռեսուրսների տնօրեն Մարիաննա Էդիլյանը: «Մեր ընկերության համար նման համագործակցությունը շատ կարևոր է, քանի որ մեզ անհրաժեշտ են տարբեր մասնագիտության տեր մարդիկ, ինչպես բարձրագույն կրթությամբ, այնպես էլ միջին մասնագիտական կրթությամբ կամ արհեստավորներ: Շատ հաճախ մենք դժվարություններ ենք ունենում համապատասխան կադրերի գտնլեու հարցում, իսկ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալություններում կա ինֆորմացիայի մեծ բազա»,- ավելացրեց Մ. Էդիլյանը նշելով, որ նմանօրինակ արդյունավետ համագործակցությունը և նրա խրախուսման շնորհիվ կբարձրանա նաև աշխատանքի շուկայում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նկատմամբ մարդկանց վստահությունը` հիմք հանդիսանալով, որ մարդիկ աշխատանքի անհրաժեշտության դեպքում դիմեն հենց այս կառույցներին, որը բարերար ազդեցություն կունենա նաև մասնավոր սեկտորի վրա:

Սթար Դիվայդ ՓԲԸ-ն դեռևս 2008թ.-ից համագործակցում է Երևան քաղաքի տարբեր համայնքների «Զբաղվածության պետական ծառայությունների» հետ` պարբերաբար տեղեկացնելով այս կենտրոններին առկա հաստիքների վերաբերյալ և ստանալով հետադարձ ինֆորմացիա համապատասխան պրոֆեսիոնալների վերաբերյալ: