«Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն ավարտել է միանվագ կրթաթոշակների հատկացման հայտերի ընդունումը

«Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն ավարտել է միանվագ կրթաթոշակների հատկացման հայտերի ընդունումը

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ն հայտարարել է «Երկրի մասշտաբով, յուրաքանչյուր ուսանողի շահից ելնելով» կարգախոսով ուսանողական ակցիան, որի գլխավոր նպատակն է աջակցությունը երիտասարդ մասնագետների կայացմանը, որոնք բարձր ցուցանիշներ ունեն ուսման մեջ, ինչպես նաև դրսևորել են իրենց հասարակական ու գիտական կյանքում:

Ինչպես ասվում է ընկերության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հայտերն ընդունվել են հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 15-ը: Առաջին փուլն ավարտված է:

«Ակցիայի շրջանակներում մենք շուրջ 500 էլեկտրոնային հայտ ենք ստացել բակալավրերից, մագիստրոսներից, ասպիրանտներից ու ամբիոնների հայցորդներից երկրի տարբեր բուհերից, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր: Այժմ հատուկ հանձնաժողովը բանկի աշխատակիցներից կընտրի 20 հոգու»,-ասել է «Առէկսիմբանկ-Գազպրոմի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդների բազայի զարգացման ու մարքեթինգի ծառայության գլխավոր մասնագետ Ալեքսանդր Հակոբյանը:

Ընտրված թեկնածուների ցուցակը կհրապարակվի մինչև դեկտեմբերի 15-ը բանկի պաշտոնական ինտերնետ-կայքում, որից հետո կրթաթոշակառուները կհրավիրվեն կրթաթոշակների հանձնման պաշտոնական արարողությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---