17 նոյեմբերի 2010 - 13:32 AMT
Հայազգի Րաֆֆի Հերմոնը դարձել է Ստամբուլի Ադալար շրջանի թաղապետը

Հայազգի քաղաքացին դարձել է Ստամբուլի շրջաններից մեկի թաղապետը: Ինչպես գրում է թուրքական «Ռադիկալ» թերթի հեղինակ Օրալ Չալիշլարը, հայազգի Րաֆֆի Հերմոնը դարձել է Ստամբուլի Ադալար շրջանի թաղապետը: Այդ պաշտոնում նա կփոխարինի Մուստաֆա Ֆարսակօղլուին:

Ադալարը Ստամբուլի թաղերից մեկն է, այն կազմված է 9 կղզիներից: Ընդամենն այդ կղզիներում բնակվում է շուրջ 10 հազար մարդ, հիմնականում, հայեր, հույներ և հրեաներ: