17 նոյեմբերի 2010 - 14:27 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել ԱՊՊԱ վկայագիր և կտրոն

«ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը տեղեկացնում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ և «Նաիրի Ինշուրանս» ընկերությունների համագործակցության շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) վկայագիր և կտրոն` Հայաստանում գործող նվազագույն գներով: Իսկ մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը պայմանագիր կնքելու դեպքում կտրվի նվեր` ՎիվաՍել-ՄՏՍ-ի գեղեցիկ հեռախոսահամար:

Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը կամ դրանց պատճենները. ավտոմեքենայի սեփականատիրոջ անձնագիրը, սոցիալական քարտը, վարորդական իրավունքի վկայականը, ապահովագրվող տրանսպորտային միջոցի գրանցման վկայականը, եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից հանդես է գալիս լիազորված անձը` լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը, եթե պայմանագրում նշվելու են լիազորված վարորդներ, ապա վերջիններիս անձնագրերը, սոցիալական քարտերը և վարորդական իրավունքի վկայականները:

Ավտոմեքենայի պարտադիր ապահովագրության պայմանագիրն անհրաժեշտ է կնքել մինչև 2011 թվականի հունվարի 1-ը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: