«Կրթություն և կարիերա EXPO 2010»-ում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացավ իր` Կարիերայի զարգացման ծրագրով

«Կրթություն և կարիերա EXPO 2010»-ում ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացավ իր` Կարիերայի զարգացման ծրագրով

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ»ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ բացվել է «Կրթություն և կարիերա EXPO 2010» ցուցահանդեսը, որին ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցում է Կարիերայի զարգացման իր ծրագիրը ներկայացնող տաղավարով:

«Կրթություն և կարիերա EXPO 2010»-ը կանցկացվի նոյեմբերի 16-18-ը` «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում: Ցուցահանդեսի նպատակն է ժամանակակից կրթության ամբողջ շրջանակի վերաբերյալ դպրոցականներին և ուսանողներին տեղեկությունններ տրամադրելը, կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների ստեղծմանը նպաստելը, աշխատաշուկայում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին հանրությանը տեղեկացնելը, աշխատանք փնտրողների և գործատուների միջև հանդիպումներ կազմակերպելը, ինչպես նաև կրթական նոր ծրագրերի շուրջ պետական, մասնավոր և հասարակական կազմակերպություններին համախմբելը:

«Գործունեության ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու հայաստանյան այլ ընկերությունները ձևավորել են գործնական գիտելիքի հսկայական պաշար: Այսօրինակ ցուցահանդեսների միջոցով ընկերություները կկարողանան օգնել Հայաստանի երիտասարդությանը` հայրենիքում ինքնադրսևորվելու, սեփական ապագան կերտելու և սեփական երկրի համար արժեք ստեղծելու հարցում: Այս նպատակներին համահունչ` ՎիվաՍել-ՄՏՍ-ը ձևավորել է Կարիերայի զարգացման համապարփակ ծրագիր, որն ուսանողներին օգնում է համատեղել տեսական և գործնական գիտելիքները` կիրառելով դրանք հեռահաղորդակցության ոլորտում», - բացման խոսքում նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հանդիսանալով միջոցառման գլխավոր ինֆորմացիոն աջակիցը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է նաև կարիերայի զարգացման իր ծրագիրը: Այն գործում է չորս հիմնական ուղղություններով. ուսանողների ստաժավորում, ՎիվաՍել-ՄՏՍ դպրոց, բաց դռների օրեր, և ընկերության մասնագետների կողմից` բուհերում կազմակերպվող դասախոսություններ, դասընթացներ: ՎիվաՍել-ՄՏՍ դպրոցի նպատակը ուսանողներին աջակցելն ու գործնական հարթության վրա նրանց մասնագիտական գիտելիքները, հմտություններն ընդլայնելն է: Յուրաքանչյուր դասընթաց նվիրված է նեղ մասնագիտական թեմայի և մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մասնագիտական հմտություններ:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվեց գերազանցության վկայական` հայաստանյան բաժանորդներին շարժական հեռախոսակապի բարձրորակ ծառայություներ մատուցելու համար, հաղորդում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---