2010թ. զբոսաշրջիկների հոսքը Իրանից Հայաստան կրկնապատկվել է

2010թ. զբոսաշրջիկների հոսքը Իրանից Հայաստան կրկնապատկվել է

PanARMENIAN.Net - Ըստ զբոսաշրջության զարգացման հայեցակարգի, նախատեսվում է մինչև 2030թ. զբոսաշրջիկների այցելությունների քանակը հասցնել 3 միլիոնի այսօրվա 600 հազարի փոխարեն, Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նրա խոսքերով, երկիրը շատ ավելի շուտ կհասնի այդ ցուցանիշին: «Ես հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք կվերադառնանք երկրում զբոսաշրջության աճի մինչճգնաժամային ցուցանիշներին՝ 20-25 տոկոս, որը գրանցվել է 2001-2007թթ.: Ակնկալվում է նաև Իրանից և այլ երկրներից զբոսաշրջիկների հոսքի աճ, ինչին կնպաստի նաև «Տաթևի թևեր» նախագիծը»,-ասել է Ապրեսյանը:

Ըստ նրա, վերջին 2-3 տարում զբոսաշրջիկների հոսքը Իրանից Հայաստան աճում է՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ այցելած 488 հազար զբոսաշրջիկներից 80 հազարը ժամանել էին Իրանից, ընդ որում, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 40 հազար:

Մ.Ապրեսյանը հայտնել է նաև, որ ըստ հարցումների յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում միջին չափով ծախսում է 700-800 դոլար, սակայն, ըստ նրա, այդ ցուցանիշը 1000 դոլարից քիչ չէ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---