17 նոյեմբերի 2010 - 18:43 AMT
«Օրանժ Արմենիա» ընկերությունը ռադիոհաճախականություններ է ստացել ցանցի ընդլայնման համար

Օրանժ Արմենիա ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետությունում ռադիոռելեային կապի գծերի կազմակերպման համար 7267-7351ՄՀց, 7428-7512ՄՀց, 10735-10855ՄՀց, 11225-11345ՄՀց, 11095-11175ՄՀց, 11585-11665ՄՀց, 18250-18635ՄՀց, 19260-19645ՄՀց, 37128-37380ՄՀց, 38388-38640ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն է ստացել: Որոշումը կայացվել է ՀԾԿՀ նոյեմբերի 17-ի նիստում: Ըստ հանձնաժողովի որոշման, ռադիոհաճախականությունները օպերատորին են տրամադրվել 10 տարի ժամկետով, ընկերությունը պետք է շահագործումը սկսի 2011թ. փետրվարի 1-ից ոչ ուշ: